Սիմեոնեի որդին հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

14:33 24.08.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջիովանի Սիմեոնեն, ով հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայի» կազմում, հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։

Ինչպես հաղորդում է Todomercadoweb-ը, արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «Ֆիորենտինային» պաշտոնական առաջարկով դիմել է Մոսկվայի «Դինամոն», սակայն ֆուտբոլիստը կտրականապես մերժել է Ռուսաստան տեղափոխվելու տարբերակը։ 

Տեղեկացնենք նաև, որ «Ֆիորենտինան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ջիովանի Սիմեոնեին։ 

Օրեր առաջ իտալական ակումբի շարքերը համալրեց Ֆրանկ Ռիբերին, ով նոր թիմում հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով։ 

Share |

Լրահոս

Loading...