Լոռիի ևս մեկ ֆուտբոլիստ կարիերան կշարունակի Գանձասար-Կապանում

15:01 24.08.2019

«Գանձասար-Կապանն» այսօր՝ օգոստոսի 24-ին, հայտարարել է «Լոռիի» նախկին հարձակվող Ստեֆան Աջումանիի հետ պայմանագիր կնքելու մասին:

20-ամյա իվուարցին մինչև այս մրցաշրջանի ավարտ կպաշտպանի կապանյան ակումբի գույները: Պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանում» վարձավճարով հանդես կգա նաև «Լոռիի» 23-ամյա պաշտպան Անան Մենսահը:

Share |

Լրահոս

Loading...