Սուլշեր. Անուշադրության պատճառով երկու գոլ բաց թողեցինք

21:32 24.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է «Քրիսթալ Փելասից» կրած պարտության մասին (1-2):

«Անուշադիր էինք և բաց թողեցինք երկու հեշտ գոլ։ Գերիշխում էինք, բայց չկարողացանք վերահսկել խաղը։ Թիմը վատ խաղաց պաշտպանությունում, ինչպես նաև քիչ գոլային պահեր ստեղծեց։

Երկու հանդիպումները, երկու վրիպած 11-մետրանոց: Երբ ֆուտբոլիստ էի՝ ես նույնպես շատ անգամ վրիպում էի», - Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս պարտությունն առաջինն էր ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում:

Share |

Լրահոս

Loading...