Ղազախստանի նախագահի մրցաշար. Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքիով մեկնարկեց

14:46 24.08.2019

Օգոստոսի 24-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Ղազախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 ընտրանու միջև: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը, ով պարգևատրվեց Wolskwagen ընկերության հատուկ մրցանակով:

Գոլերը՝ Յուրի Քոլոզյան, 16`0:1, Կուդայբերդի Նարկուլով, 41`1:1, Ալիշեր Ռախիմժանով, 75` 2:1, Արթուր Սերոբյան, 90+2` 2:2

Զգուշացում՝ Ռոման Չիրկով, 52

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

Ռաֆայել Մանասյան (Նիկոլայ  Ասլանյան, 63), Ստյոպա Մկրտչյան, Էդգար Թամազյան (Հայկ Ռեչելյան, 63), Սպարտակ Հայրապետյան, Էրիկ Սիմոնյան (Գոռ Առաքելյան, 72), Սամվել Հակոբյան (Լևոն Վարդանյան, 58), Սամվել Սամվելյան, Սարգիս Սահակյան (Արթուր Սերոբյան 63), Կարեն Գալստյան, Կարեն  Հովհաննիսյան (Միքայել Ասլանյան 60), Յուրի Քոլոզյան (Տիգրան Սարգսյան 46)

Գլխավոր մարզիչ՝ Աղվան Այվազյան

Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք

Share |

Լրահոս

Loading...