ՄՅՈւ-ն պարտվեց Քրիսթալ Փելասին՝ բաց թողնելով 93-րդ րոպեին (տեսանյութ)

20:06 24.08.2019

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Քրիսթալ Փելասին»:

Հանդիպումը տեղի է ունեցել «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Առաջին գոլի հեղինակ է դարձել «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ջորդան Այուն՝ աչքի ընկնելով 32-րդ րոպեին պաշտպան Ջեֆրի Շլուպի փոխանցումից հետո:

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: 89-րդ րոպեին աչքի ընկավ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Դանիել Ջեյմսը, գոլային փոխանցումը կատարեց հարձակվող Անտոնի Մարսիալը: Հյուրերին հաղթանակ պարգևեց պաշտպան Պատրիկ վան Անխոլտը 93-րդ րոպեին։ 

Share |

Լրահոս

Loading...