Ռոլան Գարոս-2019-ի եզրափակչի մասնակիցը չի մասնակցի US Open-ին

14:10 24.08.2019

Ռոլան Գարոս-2019-ի կանանց մենախաղի եզրափակչի մասնակից Մարկետա Վոնդրոուշովան չի մասնակցի US Open-ին։ Պատճառը թենիսիստուհու վնասվածքն է, ինչի պատճառով նա հրաժարվել է առաջին շրջանի խաղից։ 

Վոնդրոուշովան մրցաշարի 17-րդ համարն էր ստացել ու առաջին շրջանում մրցելու էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Վիկտորիա Գոլուբիչի հետ։ Այսպիսով, Գոլուբիչի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Չժան Շուայը։ 

Ամերիկայի բաց առաջնությունը կկայանա օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում։ Կանանց մենախաղի գործող չեմպիոնը Նաոմի Օսական է, ով առաջին համարն է այս տարվա մրցաշարի։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կանանց մենախաղի առաջին շրջանում միմյանց դեմ մրցելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան։  

 

Share |

Լրահոս

Loading...