US Open․ Հայտնի է Ուիլյամս - Շարապովա հանդիպման օրն ու ժամը

15:41 24.08.2019

US Open-ի պաշտոնական կայքը հրապարակել է մրցաշարի առաջին երկու խաղային օրերի ծրագրերը, որի շրջանակում կանցկացվի առաջին շրջանի բոլոր հանդիպումները։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կանանց մենախաղում արդեն առաջին շրջանում միմյանց դեմ մրցելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան։ Հանդիպումը կկայանա երեքշաբթի գիշերը՝ Երևանի ժամանակով 03։00-ին «Արթուր Էշ» կորտում։ Հավելենք, որ մինչ այս հանդիպումը կենտրոնական կորտում կմրցի Նովակ Ջոկովիչը, իսկ հետո՝ Ռոջեր Ֆեդերերը։ 

Ամերիկայի բաց առաջնությունը տարվա չորրորդ Grand Slam-ն է։ Մրցաշարը անցկացվելու է Նյու Յորքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կանանց մենախաղի մրցաշարը բաց է թողնելու Ռոլան Գարոս-2019-ի եզրափակչի մասնակից Մարկետա Վոնդրոուշովան։ 

Share |

Լրահոս

Loading...