Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, աշխարհի 11-ակի հաղթող, վազորդ Ուսեյն Բոլտը անդրադարձել է սոցիալական հեռավորություն պահելու կոչերին։
Ճամայկացի մարզիկը լուսանկար է հրապարակել իր հաղթական վազքուղիներից՝ ցուցադրելով, թե ինչպիսին պետք է լինի սոցիալական հեռավորությունը։
«Սոցիալական հեռավորություն։ Ուրախ Զատիկ բոլորիս»,-գրել է Բոլտը լուսանկարի նկարագրությունում։
Social Distancing #HappyEaster pic.twitter.com/lDCAsxkOAw
— Usain St. Leo Bolt (@usainbolt) April 13, 2020