«Տամբովի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի ռուսական թիմի՝ Կրիմսկում կայանալիք հավաքին:
Այս մասին հայտնի է դարձել Sport24-ին: Ըստ աղբյուրի՝ Ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ռուսական ակումբից:
Այժմ նա պահպանում է իր մարզավիճակը Հայաստանում: Հիշեցնենք, որ «Տամբովը» ֆինանսական դժվարություններ են ունի այս մրցաշրջանում՝ ֆինանսավորման բացակայության պատճառով:
Ակումբի աշխատավարձի պարտքերը կազմում են ավելի քան 150 միլիոն ռուբլի:
Հարոյանը «Տամբովում» խաղում է անցյալ տարվա հոկտեմբերից: Պաշտպանը 10 հանդիպում է անցկացրել «Գայլերի» կազմում: