Զենիթն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում (տեսանյութ)

19:47 24.08.2019

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուֆան» ընդունեց «Զենիթին»:

Հանդիպումը տեղի է ունեցել Ուֆայի «Նեֆթյանիկ» ստադիոնում և ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Միակ գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Դանիիլ Ֆոմինը՝ աչքի ընկնելով 79-րդ րոպեին: Արդյունավետ փոխանցում է կատարել հարձակվող Լովրո Բիզյակը։

 

«Զենիթի» համար այս պարտությունն առաջինն էր այս մրցաշրջանում։ Նախորդ վեց տուրերում ակումբը տարել է չորս հաղթանակ և երկու անգամ ոչ ոքի խաղացել: Չնայած պարտությանը, այս պահին «Զենիթը» 14 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուֆան» 10 միավորով 9-րդ տեղում է: 

 

Share |

Լրահոս

Loading...