Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում

23:11 25.08.2019

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը։

Այսօր իր առաջին մենամարտն է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչներից Անի Հովսեփյանը։ 64 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին հաղթել է Խորվաթիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Անի Հովսեփյանը Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանն փոխչեմպիոնն է։

Օգոստոսի 26-ին պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Share |

Լրահոս

Loading...