Վիտոլոյի գոլը հաղթանակ պարգևեց Աթլետիկոյին (տեսանյութ)

22:50 25.08.2019

Լա Լիգայի երկրորդ տուրում «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեգանեսին»։

«Մունիսիպալ դե Բուտարկե» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց միայն մեկ գոլ․ 71-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Վիտոլոն, որը եզրափակեց Ժոաու Ֆելիշի արդյունավետ փոխանցումը։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 6 միավոր, իսկ «Լեգանեսը» դեռ միավոր չի վաստակել։

Հավելենք, որ երրորդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ խաղալու է «Էյբարի» հետ, իսկ «Լեգանեսը» հյուրընկալվելու է «Բետիսին»։

Լա Լիգա, երկրորդ տուր

«Լեգանես»-«Աթլետիկո»՝ 0-1
Գոլը՝ Վիտոլո 72՛

Share |

Լրահոս

Loading...