Բարսելոնայում դժգոհ են Գրիզմանի խաղից

15:23 25.08.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոստովանել է, որ գոհ չի եղել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի խաղից Լա Լիգայի առաջին տուրում: Մեկնարկային խաղում կատալոնացիները 0-1 հաշվով զիջել էին «Աթլետիկին».

««Աթլետիկի» հետ խաղում Գրիզմանը այնքան էլ մեծ տպավորություն չթողեց: Նա չէր զգում խաղն այնքան, որքան կարող է:

Մենք նրանից ավելին ենք սպասում: Առաջին հերթին ցանկանում ենք տեսնել նրա սուր և անհատական գործողությունները: Անտուանը միայն այժմ է սկսել իր ճանապարհը «Բարսելոնայում» ու հույս ունենք, որ առաջիկա խաղերում ավելի լավ հանդես կգա»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը:

Share |

Լրահոս

Loading...