Կոուտինյո․ Վստահաբար, պետք է ավելի լավը դառնամ

13:56 25.08.2019

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է «Շալկեի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակը։ 

«Շատ ուրախ եմ նորամուտիս համար։ Մենք հաղթեցինք, դրա համար լավ երեկո ստացվեց։ Առաջին տպավորությունները շատ լավն էին։ «Բավարիան» հիանալի հնարավորություններ ունեցող մեծ ակումբ է։ Խաղը շատ ինտենսիվ ստացվեց։ Ես 3-4 օր է՝ այստեղ եմ ու վստահաբար, պիտի ավելի լավը դառնամ։ Ես քրտնաջան կաշխատեմ»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում մյունխենցիների մամուլի ծառայությունը։

 

Share |

Լրահոս

Loading...