Երևանը շարունակում է պարտվել. Արարատ-Արմենիան հաղթեց՝ չնայած խաղավարտին ընդունած գոլին

20:58 25.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Երևանին»: Խաղը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Դմիտրի Գուզը՝ աչքի ընկնելով տուգանայինից ստացած փոխանցումից հետո: 29-րդ րոպեին Լուիս Օգանան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ «Արարատ-Արմենիայի» առավելությամբ: Մինչև հիմնական ժամանակի ավարտ այլևս գոլեր չգրանցվեցին: Միայն ավելացված ժամանակում «Երևանի» կազմում հաշիվը կրճատեց Ռամազան Իսաևը:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան», որը 1 խաղ պակաս է անցկացրել, ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ հավաքելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև «Շիրակը» և Երևանի «Արարատը», որն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի օգոստոսի 26-ին: «Երևանն» ընթացիկ մրցաշրջանում դեռևս միավոր չի վաստակել և 9-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս

Loading...