Դե Բրույնեն յուրօրինակ ցուցանիշով դարձել է ԱՊԼ-ի առաջին ֆուտբոլիստը

18:29 25.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Անգլիայի Պրեմիեր լիգայում յուրօրինակ ցուցանիշ է սահմանել։

Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Բորնմութ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման 15-րդ րոպեին բելգիացի ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Սերխիո Ագուերոյին։

Դե Բրույնեի համար սա Պրեմիեր լիգայի շրջանակում կատարած 50-րդ գոլային փոխանցումն էր։ ԱՊԼ-ի պատմության մեջ 50 գոլային փոխանցման ցուցանիշին ամենաարագը հասել է հենց Դե Բրույնեն։ Նման ցուցանիշ սահմանելու համար նրանից պահանջվել է 123 հանդիպում։

Երկրորդ հորիզոնականում Մեսութ Օզիլն է, որը այդքան գոլային փոխանցում կատարել է 141 խաղում, իսկ երրորդ հորիզոնականում Կանտոնան է (143):

Հիշեցնենք, որ Կևին դե Բրույնեն 2015 թվականին է «Վոլֆսբուրգից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում բելգիացին մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...