Ագուերոյի դուբլի շնորհիվ Ման․ Սիթին հաղթեց Բորնմութին (տեսանյութ)

18:56 25.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին»։

«Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1-3 հաշվով։ Հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ Կևին դե Բրույնեի փոխանցումը գոլով եզրափակեց Սերխիո Ագուերոն։ 43-րդ րոպեին Ռահիմ Սթերլինը կրկնապատկեց «քաղաքայինների» առավելությունը, սակայն նախքան ընդմիջման գնալը Հարի Ուիլսոնը հաշիվը դարձրեց 1-2։

Երկրորդ կեսում արձանագրվեց միայն մեկ գոլ՝ 64-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Սերխիո Ագուերոն։

Այս հաղթանակից «Մանչեսթեր Սիթին» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բորնմութը» 4 միավորով 10-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր 

«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3
Գոլերը՝ Ուիլսոն 45+3՛ - Ագուերո 15՛, 64՛, Սթերլինգ 43՛ 

Share |

Լրահոս

Loading...