Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

12:50 25.08.2019

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» և «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» էր:  

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:  

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: «Ալաշկերտը» լավ թիմ է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար և հանդես է գալիս եվրոպական մրցասպարեզում: Լավ կարծիքի եմ նաև Հայաստանի առաջնության մասին, որտեղ հանդես է գալիս նաև հավաքականում իմ թիմակից, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ամեն ինչ կանենք չեմպիոն դառնալու համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է «Ալաշկերտի» նորեկը:  

Share |

Լրահոս

Loading...