Լիգա 1. Մոնակոն ու Նիմը գոլառատ խաղում ոչ-ոքի խաղացին

19:10 25.08.2019

Լիգա 1-ի 3-րդ տուրում «Մոնակոն» ոչ-ոքի խաղաց «Նիմի» հետ: Հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում և ավարտվեց 2-2 հաշվով:

Խաղի 39-րդ րոպեին Իսլամ Սիմանին բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին Բեն Յեդդերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Ընդմիջումից հետո տանտերերը մնացին 10 հոգով. 55-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց պաշտպան Ժեմերսոնը: Հյուրերն օգտվեցին թվային առավելությունից ու հավասարեցրին հաշիվը՝ գոլ խփելով 70-րդ և 82-րդ րոպեներին: Աչքի ընկան Ռոմեն Ֆիլիպպոտոն ու Կեվեն Դանկեն:

 

Share |

Լրահոս

Loading...