Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին

11:00 25.08.2019

«Խետաֆեն» Լա Լիգայի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Աթլետիկի» հետ (1-1):

Խաղի մեկնարկից առաջ «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում լռության րոպե է հայտարարվել՝ ի հիշատակ «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի մահացած եղբոր:

Մադրիդյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, սակայն, գրել էր, որ ոչ թե մահացել է Բորդալասի եղբայրը, այլ հենց Բորդալասը:

Share |

Լրահոս

Loading...