Գվարդիոլա․ Մենք Մեսսի ու Ռոնալդու չունենք, բայց անհավանական շատ գոլեր ենք խփում

14:53 25.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ իր թիմը կշարունակի շատ գոլեր խփել։

 «Նայելով վերջին երկու մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիի» խփած գոլերի քանակին, չեմ կարծում, որ կասկած կա կապված նրա հետ հետագայում գոլեր կկարողանանք խփել, թե ոչ։

Մենք երկու անհավանական ֆուտբոլիստներ չունենք, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին են, որոնք մրցաշրջանում 50-60 գոլ են խփում, բայց չնայած դրան, վերջին երկու մրցաշրջաններում մենք անհավանական քանակի գոլեր ենք խփել։

Այդ ունակությունը չես կորցնի։ Մենք կշարունակենք գոլեր խփել»,- 48-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։ 

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Սիթին» խփել էր 95 գոլ , իսկ 2017/18 մրցաշրջանում՝ 106: Երկու դեպքում էլ «քաղաքայինները» լավագույնն են դարձել այս ցուցանիշով։ 

 

Share |

Լրահոս

Loading...