Գվարդիոլա․ Մենք լավագույն ձևով չխաղացինք

20:49 25.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Բորնմութի» հետ հանդիպման (3-1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Մենք լավագույն ձևով չխաղացինք, բայց պետք է հաշվի առնել պայմանները․․․ Մրցակիցը պաշտպանվում էր, պրեսինգի դիմում, թիմը «նստել էր» պաշտպանությունում և հակագրոհելու հնարավորության էր սպասում։ Նման պայմաններում բարդ էր խաղային ռիթմ գտնել, բայց մենք կարողացանք կատարել առաջադրանքը։

Կարծում եմ՝ «Բորնմութի» հոլն անհավանական էր, կարելի է միայն ծափահարել։ Շնորհավորում եմ Ուիլսոնին նման գոլի համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է BBC Sport-ը։

Share |

Լրահոս

Loading...