Ինսինյե․ Ուրախ եմ դուբլիս համար, բայց պետք է լավ պաշտպանվենք

10:50 25.08.2019

«Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն մեկնաբանել է Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ տարած 4-3 հաշվով հաղթանակը, որում նա դուբլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

 «Ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի, բայց ամենից կարևորը մեզ համար հաղթելն էր։ Այդ խաղը մեզ համար չափազանց տանջալից էր, պետք է մարզչի հետ միասին վերլուծենք սխալները։ Կարծում եմ՝ դրանք շատ էին։

Պետք է բարելավենք պաշտպանությունում գործողությունները։ Ինձ դուր է գալիս այս թիմը, մի քանի գերազանց նորեկ ունենք։ Բարեբախտաբար, տրանսֆերային պատուհանը շուտով կփակվի ու վերջիվերջո, կկարողանանք կենտրոնանալ»,- Ինսինյեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

 

 

Share |

Լրահոս

Loading...