Կոնտե․ Մտադիր ենք հաղթահարել Յուվենտուսից և Նապոլիից ունեցած տարբերությունը

21:41 25.08.2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Սերիա Ա-ի մեկնարկային տուրի՝ «Լեչեի» հետ հանդիպումից առաջ խոսել է իր թիմի առաջ դրված նպատակների մասին։

«Մեր առաջին նպատակն է թիմին դարձնել ճանաչելի երկրպագուների աչքերում, նրանց մոտ ոգևորություն առաջացնել։ Դրան կարող ենք հասնել միայն տքնաջան աշխատանքի արդյունքում։

Մտադիր ենք հաղթահարել «Յուվենտուսից» և «Նապոլիից» ունեցած տարբերությունը, որն այժմ բավականին մեծ է։ Եթե ցանկանում ենք հաջողությունների հասնել, պետք է մյուսներից լավ հանդես գանք։

Իկարդիի բացակայությունը խանգարո՞ւմ է։ Ես հարգում եմ բոլորին, բայց միևնույն ժամանակ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բոլորս էլ հասկանում ենք ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը, բայց ես այդ առումով անհարմարություն չեմ զգում»,- Կոնտեի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Հավելենք, որ «Ինտեր»-«Լեչե» հանդիպումը կայանալու է օգոստոսի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Share |

Լրահոս

Loading...