Խամեսը՝ Բեռնաբեու վերադառնալու մասին․ Անհավանական զգացողություններ էին

15:36 25.08.2019

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կիսվել է Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղից ստացած տպավորություններով։

 Կոլումբացին 2017 թվականի մայիսից առաջին անգամ էր դաշտ դուրս գալիս մադրիդցիների մեկնարկային կազմում։

«Երկար ժամանակ անց վերադառնում եմ «Սանտյագո Բեռնաբեու»։

Զգացողություններն անհավանական են։ Շնորհակալ եմ երկրպագուներին սիրո համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի էլ ավելի լավը դառնանք»,- գրել է Խամեսը «Թվիթերի» իր էջում։  

 

Share |

Լրահոս

Loading...