Կարպին. Կցանկանայի, որ Ռոնալդուն, Մեսսին ու Ազարը խաղային Ռոստովում

23:44 25.08.2019

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է «Ռուբինի» նկատմամբ հաղթանակը ՌՊԼ-ի 7-րդ տուրում (2-1):

«Հիմա, իհարկե, մի փոքր լարված եմ: Այնքան շատ պահեր ստեղծեցինք: Կցանկանայի, որ դրանք ավելի լավ օգտագործեինք: Բայց ավելի լավ է այսպես, քան հակառակը: Այնուամենայնիվ, ես հպարտանում եմ տղաներով: Այսօր նրանք արեցին այն ամենը, ինչ ես ասել էի նրանց, բացի դարպասին հարվածելուց: Պահերի իրացման խնդի՞րը: Ե՞վ: Կշտկենք, կաշխատենք:

Վնասվածք ունեցող Բայրամյանն ու Պոպովը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, պատրաստ կլինեն «Լոկոմոտիվի» հետ խաղին: Բայրամյանը՝ 99 տոկոսով, Պոպովը՝ տեսնենք:

Ո՞վ պետք է գա, որպեսզի մենք չեմպիոն դառնանք: Փող տվեք, ինչ-որ մեկը կգա: Կցանկանայի, որ Մեսսին, Ռոնալդուն ու Ազարը միանային մեր թիմին», - Կարպինի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:

Share |

Լրահոս

Loading...