Լա Լիգա. Վալենսիան հյուրընկալվելիս պարտվեց Սելտային, Խետաֆեն ու Աթլետիկը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

01:04 25.08.2019

Լա Լիգայի երկրորդ տուրում «Սելտան» հյուրընկալել էր «Վալենսիային» ու կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել։  Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Գաբրիել Ֆերնանդեսը։

 

Զուգահեռաբար ընթացող խաղում «Խետաֆեն» ընդունել էր «Աթլետիկին»։ Այս խաղում թիմերը չկարողացան որոշել հաղթողին։ Հաշիվը նախ, 6-րդ րոպեին բացեց Ռաուլ Գարսիան, ապա 6 րոպե անց տանտերերի կազմում Ջեյմի Մատան դարձավ գոլի հեղինակ ու հավասարեցրեց հաշվիը։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց։

 

Share |

Լրահոս

Loading...