Լևանդովսկի․ Կարող եմ էլ ավելի լավ խաղալ

10:11 25.08.2019

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Շալկեի» դեմ խաղում իր հեթ-տրիկը։

«Կարող եմ էլ ավելի լավ խաղալ։ Ավելացնելու տեղ ունեմ։ Յուրաքանչյուր մրցաշրջանում կարող եմ յուրահատուկ ինչ-որ բան անել, բայց փորձում եմ օգնել թիմին։ Կարելի է խաղը մենակ հաղթել, բայց տիտղոսները ողջ թիմով են նվաճում։

Միշտ փորձում եմ գոլ խփել՝ անկախ նրանից, թե մրցակիցն ով է։ Բունդեսլիգան հեշտ առաջնություն չի, պետք է միշտ ֆիզիկապես լավ վիճակում լինել ու պատրաստված»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։    

 

 

Share |

Լրահոս

Loading...