Լիվերպուլն ակումբային ռեկորդ է գրանցել

09:19 25.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի երրորդ տուրում «Լիվերպուլը» 3-1 հաշվով հաղթեց «Արսենալին»:

Հաշվի առնելով նաև նախորդ մրցաշրջանը՝ սա «կարմիրների» համար ԱՊԼ-ում 12-րդ անընդմեջ հաղթանակն էր: Դա Կլոպի թիմի համար ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ:

Նախկինում «Լիվերպուլը» 12 անընդմեջ հաղթանակ տարել էր ազգային առաջնությունում՝ մինչ ԱՊԼ-ի ստեղծումը: Նման բան գրանցվել էր 1990 թվականին՝ Կենի Դալգլիշի օրոք:

Share |

Լրահոս

Loading...