Մեսսին չի խաղա Բետիսի դեմ․ Բարսելոնան հրապարակել է հայտացուցակը

01:19 25.08.2019

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Ուսման Դեմբելեն չեն հայտնվել թիմի՝ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում կայանալիք «Բետիսի» հետ խաղի հայտացուցակում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

 Հարձակվողները շարունակում են վերականգնվել վնասվածքներից։ Դեռևս վերականգնողական փուլում է նաև թիմի դարպասապահ Նետոն, որը մի քանի շաբաթ առաջ կոտրել էր ձեռքը։

«Բարսելոնայի» հայտացուցակում է ընդգրկվել 16-ամյա հարձակվող Անսու Ֆատին։ Մարզչական շտաբի որոշման համաձայն՝ խաղին չեն մասնակցի պաշտպաններ Տոդիբոն ու Վագեն, ինչպես նաև կիսապաշտպան Ալենյան։ Ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի․

Դարպասապահներ․ տեր Շտեգեն, Պենյա

Պաշտպաններ․ Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ումտիտի, Ֆիրբո

Կիսապաշտպաններ․ Ռակիտիչ, Բուսկետս, Արթուր, Ռաֆինյա, Ռոբերտո, դե Յոնգ, Վիդալ

Հարձակվողներ․ Գրիզման, Ֆատի։

«Բարսելոնա»-«Բետիս» խաղը կկայանա օգոստոսի 25-ին Երևանի ժամանակով 23:00-ին։  

 

Share |

Լրահոս

Loading...