Սերիա Ա․ Միլանը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

21:59 25.08.2019

Սերիա Ա-ի մեկնարկային տուրում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ուդինեզեի» հետ։

Ուդինեի «Ֆրիուլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով․ միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Ռոդրիգո Բեկաոն։

Հավելենք, որ երկրորդ տուրում «Միլանը» հյուրընկալելու է «Բրեշիային», իսկ «Ուդինեզեն»՝ «Պարմային»։ Նշված հանդիպումներից առաջինը կկայանա օգոստոսի 31-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 1-ին։

Սերիա Ա, 1-ին տուր

«Ուդինեզե»-«Միլան»՝ 1-0
Գոլը՝ Բեկաո 72՛

Share |

Լրահոս

Loading...