Գոլառատ խաղում Նապոլին հաղթեց Ֆիորենտինային (տեսանյութ)

00:50 25.08.2019

Ա Սերիայի առաջին տուրում «Նապոլին» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային» ու հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը։ Խաղն ավարտվեց 3-4 հաշվով։

Խաղի մեկնարկից 9 րոպե անց 11-մետրանոց հարվածից հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էրիկ Պուլգարը։ 38-րդ րոպեին Մերտենսին հաջողվեց հավասարեցնել խաղի հաիշիվը, իսկ 5 րոպե անց 11-մետրանոցի իրավունք ստացան հյուրերն ու գնդակին մոտեցած Ինսինյեն առաջ մղեց իր թիմին։

Երկրորդ կեսի սկզբնամասում Միլենկովիչը հավասարեցրեց հաշիվը, բայց 4 րոպե անց Կալեխոնը նորից առաջ մղեց նեապոլիտանցիներին, բայց ամեն ինչ սրանով չվերջացավ։ 65-րդ րոպեին Կևին Բոատենգի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում ու հաշիվը նորից հավասարվեց, բայց ընդամենը երկու րոպե անց Ինսինյեն հաղթանակ բերեց «Նապոլիին»՝ դառնալով դուբլի հեղինակ։ 

Հարկ է նշել, որ տանտերերի կազմում իրենց նորամուտը նշեցին Ֆրանկ Ռիբերին և գոլերից մեկի հեղինակ Կևին Բոատենգը։

Share |

Լրահոս

Loading...