Նեյմարը չի մասնակցի ՊՍԺ-ի 3-րդ անընդմեջ խաղին

15:50 25.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հայտնվել Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ «Թուլուզի» դեմ կայանալիք խաղի հայտացուցակում։

Բրազիլացին մարզվում է թիմի հետ։ Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ Նեյմարը չի խաղալու քանի դեռ ակումբի հետ նրա հարցերը չեն լուծվել։

Ֆուտբոլիստը բաց էր թողել նաև մրցաշրջանի սկզբի մյուս երկու խաղերը։ 

«Թուլուզի» դեմ խաղը կկայանա այսօր 23:00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...