Վալվերդեն՝ Նեյմարի մասին․ Տեղի ունեցողը հաստատ ձանձրալի չես անվանի

11:55 25.08.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին։

 «Ամեն անգամ, երբ տրանսֆերային պատուհանը բացվում է, մեծ սպասելիքներ են ի հայտ գալիս։ Նեյմարի պես խաղացողները նույնպես մեծ ակնկալիքներ են արթնացնում։

Տեղի ունեցողը հաստատ ձանձրալի չես անվանի, բայց նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իսկ մենք պետք է կենտրոնանանք խաղի վրա։

Սովորել ենք այդ շշուկներով ապրել։ Եթե շշուկներն ազդեին մեզ վրա, անհնար կլիներ խաղեր անցկացնելը։

Սովորական բան է, անսովոր ոչինչ չկա ինձ համար։ Մենք սովորել ենք սրան ու պիտի այդպես ապրենք»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Goal-ը։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...