Օսական խոստովանել է, որ նախանձում է Ջոկովիչի բեքհենդը

19:44 25.08.2019

Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական բարձր է գնահատել սերբ Նովակ Ջոկովիչի ուժեղ կողմերը, հատկապես առանձնացնելով նրա բեքհենդն ու այն, թե ինչպես է գործում գնդակն ընդունելիս:

«Ջոկովիչը յուրացրել է ամեն ինչ: Ես զգում եմ, որ նրա բոլոր գործողությունները լավն են: Նա անկրկնելի է ամեն ինչում, հատկապես բեքհենդով ու գնդակն ընդունելու պահով», - Օսակայի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ն:

Հիշեցնենք, որ Օսական US Open-ի նախորդ խաղարկության կանանց մենախաղի հաղթողն է: Ջոկովիչը եզրափակչում 3 սեթում հաղթել էր արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին:

Share |

Լրահոս

Loading...