ՊՍԺ-ն Նեյմարին փոխարինողին գտել է ԱՊԼ-ում

14:07 25.08.2019

Եթե բրազիլացի հարձակվող Նեյմարը լքի ՊՍԺ-ն, ապա ակումբը կփորձի ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Ուիլֆրիդ Զահային: Այս մասին գրում է Daily Mirro-ը:

Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 100 մլն եվրո են նախատեսելու տրանսֆերի համար: Փարիզում կարծում են, որ խաղացողը ոչ միայն հաջողություններ կգրանցի, այլ նաև երկրպագուներին կհիացնի խաղադաշտում իր օգտակար գործողություններով:

Նախորդ մրցաշրջանում Զահան 36 հանդիպման էր մասնակցել՝ դառնալով 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...