Բարսելոնան Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու 2 տարբերակ կառաջարկի ՊՍԺ-ին

20:14 25.08.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունը նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնելու ևս մեկ փորձ կկատարի։

Le Parisien-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը ՊՍԺ-ին երկու տարբերակով առաջարկ կանի։ «Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի տրանսֆերը վարձակալելու համար վճարել 40 մլն եվրո և փարիզյան ակումբին զիջել Ուսման Դեմբելեի տրանսֆերը։

Այս դեպքում բրազիլացու վարձակալությունից հետո տրանսֆերը գնելու համար, ինչը ոչ պարտադիր կետ կլինի, «Բարսելոնան» կվճարի 170 մլն եվրո։ Այս գործարքին կարող է խանգարել Դեմբելեն, որն այդքան էլ չի ցանկանում լքել կատալոնացիների շարքերը։

Երկրորդ տարբերակով «Բարսելոնան» 27-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար կրկին կվճարի 40 մլն եվրո, սակայն այս անգամ կունենա մրցաշրջանի ավարտից հետո տրանսֆերը 170 մլն եվրոյով գնելու պարտավորություն։

Հիշեցնենք, որ 2013-2017 թվականներին Նեյմարը խաղացել է «Բարսելոնայում», որտեղից ՊՍԺ տեղափոխվել է 222 մլն եվրոյի դիմաց։

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...