Ֆեներբախչեն հաստատել է, որ բանակցություններ է վարում Ռամիի հետ

16:35 25.08.2019

Թուրքական «Ֆեներբախչեն» իր Twitter-ի պաշտոնական էջում հայտարարել է, որ բանակցություններ է վարում պաշտպան Ադիլ Ռամիի հետ:

Առաջիկայում Ռամին կժամանի Թուրիքա, որտեղ բուժզննում կանցնի «Ֆեներբախչեի» համար: Դրանից հետո խաղացողն ակումբի հետ կքննարկի պայմանագրի կետերը:

Պաշտպանը «Մարսելից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: Ֆրանսիական ակումբը խզել էր խաղացողի հետ պայմանագիրը բանավոր համաձայնությունը խախտելու համար:

Ֆրանսիացին բաց էր թողել թիմի մարզումներից մեկը «ընտանեկան պատճառներով», սակայն որոշ ժամանակ անց պարզ էր դարձել, որ իրականում նա մասնակցել է «Ֆորտ Բոյարդ» հաղորդման նկարահանումներին:

Share |

Լրահոս

Loading...