Ռամոս․ Նավասը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է

17:45 25.08.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ Կեյլոր Նավասը կմնա թիմում։

«Նավասը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։

Այդ դիրքում մրցակցությունը միշտ եղել է, բայց «Ռեալին» երկու գերազանց դարպասապահ է պետք, իսկ Կուրտուան ու Նավասը երկու հիանալի դարպասպահներ են։

Կցանկանայի, որ Նավասը մնար․ նա ոչ միայն լավ խաղացող է, այլև՝ հիանալի թիմակից ու ընկեր»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։ 

 

Share |

Լրահոս

Loading...