Ռեշֆորդը սոցկայքերում վիրավորանքների է արժանացել 11-մետրանոցը չիրացնելուց հետո

12:24 25.08.2019

ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը սոցկայքերում վիրավորանքների է արժանացել այն բանից հետո, ինչ չկարողացավ իրացնել ԱՊԼ 3-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» դարպասին նշանակված 11-մետրանոցը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։  

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Թվիթերի» մի քանի օգտատեր ռասիստական վիրավորանքներ են հասցրել Ռեշֆորդին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն իրավիճակում էր հայտնվել թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պոլ Պոգբան։

Ավելի վաղ, սոց․կայքի ղեկավարությունը հայտնել էր, որ մտադիր է հետևել սևամորթ խաղացողների էջերին, որպեսզի կանխի նման դեպքերը։

 

Share |

Լրահոս

Loading...