Ջորջինա Ռոդրիգես. Հեշտ չէ հանրահայտ մարդու ընկերուհի լինելը

22:35 25.08.2019

Ջորջինա Ռոդրիգեսը՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, պատմել է իրենց հարաբերությունների մասին:

«Նման հանրահայտ մարդու ընկերուհին լինելը հեշտ չէ, բայց ես դա ոչ մի բանի հետ չէի փոխի: Այն, ինչ ես զգում եմ նրա հանդեպ վերաբերմունքից, ավելի ուժեղ է ցանկացած ճնշումից: Միասին մենք ուժեղ ենք: Մենք հիանում ենք մեկս մյուսով: Բայց նաև շատ կարևոր է գայթակղելն ու երազելը:

Ես սիրում եմ Թուրինը, այն Ալպերի ու Միլանի կողքին է, Իսպանիայից ոչ շատ հեռու: Իտալիան հրաշալի երկիր է՝ իր պատմությամբ, մշակույթով, արվեստով ու նորաձևությամբ: Եվ ես սիրում եմ նաև «Յուվենտուսը»: Բայց ես ունեմ ամենամեծ հարստությունը, որը կարելի է ունենալ՝ առողջ ու երջանիկ ընտանիք:

Վերջերս երկարատև հիվանդությունից հետո մահացավ հայրս, ու ես հասկացա, որ առողջությունն իսկապես կարևոր է: Դա ամենամեծ հարստությունն է: Այն գիտակցումը, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ինձ հանգստության զգացում ու երջանկություն է տալիս: Ֆինանսական հարստությունը լավ է, օգնում է շատ հարցերում, բայց նաև խնդիրներ է ստեղծում», - Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերել The Sun-ը:

Share |

Լրահոս

Loading...