Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը պարտվեց 2-րդ անընդմեջ խաղում

18:56 25.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի խաղային 2-րդ օրը մեկնարկեց Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Շիրակը» հյուրընկալել էր Երևանի «Փյունիկին»: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: 

Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին սուր անկյան տակ կատարած հարվածով բացեց Մորի Կոնեն՝ իր թիմին փրկելու ոչ մի շանս չթողնելով Անդրիյա Դրագոևիչին:

Առաջին խաղակեսն ավարտվեց գյումրեցիների՝ 1-0 հաշվով հաղթանակով: 62-րդ րոպեին Մորի Կոնեն դուբլ ձևակերպեց. գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սոլոմոն Իմե Ուդոն: 80-րդ րոպեին Կոնեն այս խաղում հեթ-տրիկ ձևակերպեց. ասիստների դուբլ ձևակերպեց Ուդոն: 

Հանդիպման ավելացված ժամանակում լարվածությունը մեծացավ. նախ «Փյունիկը» մնաց 10 հոգով. 1 րոպեում 2 անգամ դեղին քարտով պատժվեց «Փյունիկի» ավագ Արմեն Մանուչարյանը: Ավելացված ժամանակի ավարտից առաջ սեփական կիսադաշտում սխալվեցին «Շիրակի» ֆուտբոլիստները, և «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը կարողացավ հեղինակության գնդակ խփել:

Այս խաղից հետո «Շիրակը» ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 9 միավոր: «Փյունիկը» 3 միավորով 7-րդն է:

Share |

Լրահոս

Loading...