Սուլշեր. ՄՅՈւ-ն արժանի էր հաղթանակի վերջին երկու խաղերում

16:14 25.08.2019

 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը գոհ չէ թիմի արդյունքներից վերջին երկու խաղերում:

ԱՊԼ-ի 3-րդ տուրում «կարմիր սատանաները» պարտվեցին «Քրիսթալ Փելասին», իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի խաղացին «Վուլվզի» հետ.

«Վերջին երկու արդյունքը հիասթափեցնում է: Վուլվերհեմփթոնում այնպիսի զգացողություն էր, որ մենք արժանի էինք հաղթանակի: «Քրիսթալ Փելասի» հետ խաղում նույնպես հաղթանակի էինք արժանի: Իհարկե, սա ֆուտբոլ է ու միշտ չէ, որ ստանում ես այն, ինչի արժանի ես: Սաուհեմփթոնում պետք է որքան հնարավոր է լավ խաղանք ու հաղթենք»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...