Պոչետինո․ Հիասթափված եմ թիմի խաղից

23:29 25.08.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Նյուքասլի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հիասթափված է իր թիմի խաղից։

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նվազագույն հաշվով պարտություն է կրել։

«Չեմ ցանկանում քննադատել թիմին, բայց հասկանալի է, որ լավ չխաղացինք։ Շատ հեշտ գոլ բաց թողեցինք, ինչպես եղավ «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման ժամանակ։ Մենք վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, բայց շատ քիչ պահեր ստեղծեցինք։

«Նյուքասլը» պաշտպանությունում շատ համակարգված խաղաց։ Ես հիասթափված եմ մեր խաղից և արդյունքից»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է BBC Sport-ը։

Հավելենք, որ ԱՊԼ-ի երրորդ տուրից հետո «Տոտենհեմն» ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...