Մեդվեդև. Ինձ US Open-ի ֆավորիտ չեմ համարում

12:13 25.08.2019

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևն իրեն US Open-ի ֆավորիտ չի համարում, չնայած այն փաստին, որ Ամերիկայի Բաց առաջնության մեկնարկին նախորդող երեք մրցաշարերում աշխարհի 5-րդ ռակետը դուրս էր եկել եզրափակիչ.

«Ինձ ֆավորիտների ցանկում չեմ տեսնում: Ես նույնիսկ երբեք Grand Slam-ի քառորդ եզրափակիչ դուրս չեմ եկել: Այնպես որ, եթե ես հասնեմ մինչև քառորդ եզրափակիչ, ապա դա ինձ համար մեկ քայլ առաջ կլինի:

Այն երեք շաբաթները, որոնցում ես հասա մինչև եզրափակիչ, ինձ վստահություն են տվել: Այժմ գիտեմ, որ եթե խաղամ իմ լավագույն թենիսը, ապա կարող եմ հաղթել ցանկացածին»,- թենիսիստը խոսքը մեջբերում է US Open-ի մամուլի ծառայությունը:

Մեդվեդևը US Open-ում իր լավագույն արդյունքը գրանցել է 2018 թվականին՝ դուրս գալով երրորդ փուլ:

Share |

Լրահոս

Loading...