Վերները երկարաձգել է Լեյպցիգի հետ պայմանագիրը

19:27 25.08.2019

«Լեյպցիգը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Տիմո Վերների հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Վերների նախորդ պայմանագիրն ուժը կորցնելու էր 2020 թվականին։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն Վերների ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բավարիան»։

2018/19 մրցաշրջանում 23-ամյա Վերները մասնակցել է Բունդեսլիգայի 30 հանդիպման, դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստը 3-ական գոլ և գոլային փոխանցում է կատարել։

Share |

Լրահոս

Loading...