Գրիզմանի դուբլը Նոու Կամպում. Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Բետիսին (տեսանյութ)

00:58 26.08.2019

Իսպանիայի Լա Լիգայում ավարտվեց երկրորդ տուրը:

Երկրորդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» ընդունեց «Բետիսին»: Վալվերդեի ֆուտբոլիստները խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 5-2:

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Ֆեկիրը: Մինչ ընդմիջում Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը Կամպ Նոու մարզադաշտում:

Երկրորդ կեսում Գրիզմանը նաև դուբլ գրանցեց՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: Կատալոնացիների կազմում աչքի ընկան նաև Պերեսը, Ալբան և Վիդալը: Հյուրերից երկրորդ կեսում գոլի հեղինակ դարձավ Լորենը:

Այս խաղից հետո կատալոնացիները վաստակեցին 3 միավոր ու 9-րդ տեղում են: «Բետիսը» երկու անընդմեջ պարտությունից հետո եզրափակում է աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...