ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ Թուլուզի նկատմամբ (տեսանյութ)

00:52 26.08.2019

Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Թուլուզին»։

«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը վստահ հաղթանակ տարան՝ 4-0։ Բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում․ 50-րդ րոպեին հաշիվը բացեց Էրիկ Շուպո-Մոտինգը։ 5 րոպե անց Մաթյո Գոնսալվեսը դարձավ ինքնագոլի հեղինակ, 75-րդ րոպեին Շուպո-Մոտինգը դուբլ ձևակերպեց, իսկ խաղի վերջնահաշիվը ձևակերպեց Մարկինյոսը, որն աչք ընկավ 83-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմն ունի 6 միավոր և 3-րդն է մրցաշաային աղյուսակում, իսկ «Թուլուզը» 4 միավորով 12-րդ տեղում է։

Լիգա 1, երրորդ տուր

«Պարի Սեն Ժերմեն»-«Թուլուզ»՝ 4-0
Գոլերը՝ Շուպո-Մոտինգ 50՛, 75՛, Գոնսալվես 55՛ (ինքնագոլ), Մարկինյոս 83՛

Share |

Լրահոս

Loading...