Սերիա Ա. Ռոման ու Ջենոան գոլառատ ոչ-ոքի խաղացին, այլ արդյունքներ (տեսանյութ)

00:46 26.08.2019

Իտալիայի Ա Սերիայում կայանում են առաջին տուրի հանդիպումները:

«Ռոման» սեփական հարկի տակ գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով: «Գայլերի» կազմում գոլով աչքի ընկան Ունդերը, Ջեկոն և Կոլարովը: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Պինամոնտին, Կրիշիտոն և Կուամեն:

Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային տուրում հաղթանակ էր տարել «Յուվենտուսը», իսկ «Միլանը» նվազագույն հաշվով պարտվել է «Ուդինեզեին»:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Կալյարի»-«Բրեշիա»՝ 0-1

«Սամպդորիա»-«Լացիո»՝ 0-3

«Սպալ»-«Ատալանտա»՝ 2-3

«Տորինո»-«Սասուոլո»՝ 2-1

«Վերոնա»-«Բոլոնյա»՝ 1-1

Share |

Լրահոս

Loading...