«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հավանական վերադարձի մասին։
«Եթե նախորդ ամիս լրանար նրա 28, այլ ոչ թե 38-ամյակը, դա լրիվ այլ բան կլիներ։ Զլատանը հիասքանչ ժամանակաշրջան անցկացրեց ՄՅՈւ-ում։ Նա մինչև հիմա գերազանց ֆուտբոլ է ցուցադրում։ Ափսոս, որ այստեղ նա վնասվածք ստացավ։
Զլատանի վերադա՞րձը։ Ո՞վ գիտե։ Նա ունի իմ հեռախոսահամարը։ Մենք կարող ենք խոսել հարազատ լեզվով։ Եթե նա մարտական է տրամադրված, ես կարող եմ զրուցել Զլատանի հետ»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչի գործող պայմանագիրը «ԼԱ Գելեքսիի» հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։